ԱՄՆ-ն և Հյուսիսային Կորեան էական հաջողության են հասել. ԱՄՆ պետքարտուղար
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայքլ Պոմպեոն, ով նախորդ շաբաթ հանդիպում էր ունեցել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, ասել է, ԱՄՆ-ն և Հյուսիսային Կորեան էական հաջողության են հասել երկու երկրների փոխհարաբերություններում: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Ավելի վաղ նախագահ Թրամփն էր դրական գնահատել պաշտոնական Վաշինգտոնի և Փհենյանի միջև ներկայիս հարաբերությունները: Պոմպեոն Հյուսիսային Կորեա էր այցելել հոկտեմբերի 7-ին, իսկ այցի նպատակը Թրամփ-Կիմ Չեն Ըն նոր հանդիպում կազմակերպելն է: