Ինսթագրամը հեռացրել է «աշխարհի ամենասեքսուալ տատիկի» լուսանկարը
Instagram սոցիալական կայքի համակարգողները կայքից ջնջել են «աշխարհի ամենասեքսուալ տատիկը» կոչումը կրող ավստրալիացի Ջինա Ստյուարտի նկարները: Այս մասին տեղեկանում ենք ամերիկյան ժամանցային կայքերից:
Instagram-ի համակարգողները նկարները համարել են չափից շատ բաց, սակայն փաստացի Ջինա Ստյուարտը լուսանկարներում ամբողջովին մերկ չէ:
«Սեքսուալ տատիկը» դիմել է օգտատերերի աջակցման կենտրոն՝ նկարները հետ բերելու համար: Ջինան 48 տարեկան է, չորս երեխայի մայր, երբ նա թոռնիկ ունեցավ ավստրալիական մամուլը նրան սկսեց կոչել «աշխարհի ամենասեքսուալ տատիկ»: