Ի հիշատակ Արայիկ Խանդոյանի չհայտարարվեց անգամ լռության րոպե. «Երկիր Ծիրանին»՝ ավագանու նիստի մասին
«Երկիր Ծիրանի» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանն այսօր հայարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.
«Երեկ երեկոյան մեզնից հեռացավ ՀԵՐՈՍ Արայիկ Խանդոյանը: Մարդ, ով անձնվիրաբար պայքարում էր մեր հայրենիքի ազատագրման, անկախացման և բռնակալական համակարգից ազատման համար: Կորուստն անդառնալի է, ցավն անչափ խոր:
Հետաքրքիր զուգադիպությամբ հենց այսօր առավոտյան Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստն էր: Նիստը վարողն իր լայն ժպիտը չէր կարողանում զսպել ու չնշմարվեց անգամ, որ այսօր մենք ահռելի սուգ ունենք: Ի հիշատակ Արայիկ Խանդոյանի չհայտարարվեց անգամ լռության րոպե: Հայրենասիրությունն այստեղ արդեն ընկրկեց ու տեղը զիջեց այն իրողությանը, որում այլևս ապրելու ենք…
Խոնարհում քեզ, մեր ՀԵՐՈՍ, հիշատակդ վառ կպահենք, անկախ ամեն ինչից…»: