Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին (ֆոտո)

Այս թեմայով
- «168 ժամ». Ռ.Քոչարյանը, Ա. Սարգսյանը և Փաշինյանը կմասնակցեն Կոնստանտին Զատուլինի նախաձեռնած նիստին
- «Հրապարակ». Ամեն ինչ կախված է Արմեն Սարգսյանի այսօրվա քայլից. կգործի Փաշինյանի թելադրանքո՞վ
- Ձեր այցելությունը կարևոր է ոչ միայն հոգևոր և կրոնական, այլ նաև՝ մշակութային առումով. Արմեն Սարգսյանը՝ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին (ֆոտո)
- Արմեն Սարգսյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնել է խորհրդակցությունների շարք Ազգային ժողովի խմբակցությունների հետ:
Այսօր Հանրապետության նախագահը հանդիպել է ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:
Նախագահ Սարգսյանը ողջունել է վերջին օրերին քաղաքական ուժերի որդեգրած բանակցային ուղին եւ կարեւորել հանդուրժողականության ու համերաշխության մթնոլորտը երկրում: Նա եւս մեկ անգամ շեշտել է, որ առկա խնդիրնեը հնարավոր է և պետք է լուծել երկխոսության ճանապարհով, Սահմանադրության և օրենքների շրջանակում՝ առաջնորդվելով պետական ու ազգային շահերով:
Վահրամ Բաղդասարյանը վերահաստատել է ՀՀԿ խմբակցության այն հայտարարությունը, որ չընդունելով հանդերձ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ փաստարկները՝ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունը մտադրություն չուներ և չունի վարչապետի թեկնածու առաջադրել:
Միաժամանակ նա նշել է, որ քաղաքական ուժերը պետք է պատշաճ ժամանակ ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու համար:






