Շիրակի մարզպետը չի հաստատել իր խոսքերը, Արարատի մարզպետն էլ թիվ է շփոթել, ո՞րն է խնդիրը, որ ազատվեն. նախարար (տեսանյութ)
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը վստահեցնում է, որ ոչ պրոֆեսիոնալ պաշտոնյաները չեն շարունակի պաշտոնավարել, սակայն աշխատանքից ազատելու համար կա ընթացակարգ։
Այդ մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Շիրակի և Արարատի մարզպետերի պաշտոնանկության հարցին:
Հարցին, թե ի՞նչ հետևություններ են արվել Արարատի մարզպետի թույլ տված սխալից՝ 40 հեկտարի հետ կապված, կամ Շիրակի մարզպետի հետ կապված միջադեպի առնչությամբ, նախարարն ասաց. «Շիրակի մարզպետի մասով տեղեկությունը չի հաստատվել, հերքվել է։ Շիրակի մարզպետը նշել է, որ այդ մասով դիմելու է պատկան մարմիններին, հերքում է պահանջել տվյալ լրատվամիջոցից։ Արարատի մարզպետի պարագայում էլ թվերի խնդիր է եղել, կարծում եմ՝ դա լուծելի խնդիր է, և յուրաքանչյուրս էլ կարող ենք շփոթվել»,- ասաց նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում