«Հրապարակ». Այս էժան խաղում մենք չկանք. Հանրապետական խմբակցության 4 պատգամավոր հայտարարություն են տարածել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ ԱԺ 4 պատգամավորներ՝ Միհրան Հակոբյանը, Կարեն Բեքարյանը, Արման Սաղաթելյանը, Սամվել Ֆարմանյանը, հայտարարություն են տարածել, որով տարանջատվել են ՀՀԿ-ից։
Նրանք գրել են․ «Նիկոլ Փաշինյանը պատռում է բոլորի դիմակները. իրենից սկսած՝ մինչև առաջին պատեհապաշտ հանրապետական… պատեհապաշտության հաղթանակը երբեք երկար չի տևում, միայն արժեզրկման ու բարոյազրկման նոր հիմքեր է ստեղծում… Մի զանգեք մեզ, տարբեր կողմերի պարոնայք… Այս էժան խաղում մենք չկանք… Մենք լուռ կսպասենք: Բայցև, հաստատ ամեն ինչ կանենք իրական նոր Հայաստանի համար»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում