ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը հրաժարական է տվել
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ ՄԱԿ-ում Ամերիկայի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հրաժարական է ներկայացրել: Այս մասին տեղեկանում ենք Lenta.ru կայքից։
Թրամփն ասել է, որ դեռևս կես տարի առաջ Հեյլին մտադրություն է հայտնել հեռանալ պաշտոնից։
Նիկի Հեյլին ՄԱԿ-ում կներկայացնի Ամերիկան մինչ տարեվերջ, իսկ դրանից հետո կստանձնի նոր պաշտոն նախագահի գրասենյակում: Դեռևս չի հստակեցվում, թե ինչով կզբաղվի Հեյլին Սպիտակ Տանը: