Քաղաքացի է կորել. ավտոմեքենան թողել է ճանապարհին, անհետացել և չի պատասխանում հեռախոսազանգին
Հոկտեմբերի 9-ին, ժամը 21։37-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի բնակիչ Ն. Կ.-ն (1970 թ.) իր վարած «ԳԱԶ 52» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենան թողել է ճանապարհին՝ ՃՈ հենակետի մոտակայքում, անհետացել և չի պատասխանում հեռախոսազանգին։
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարակն ջոկատի օպերատիվ խումբը:
Որոնողական աշխատանքներին նաև մասնակցում են ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը և Վարսեր գյուղի բնակիչներ։
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: