Ուկրաինայում բացվել է էլեկտրակայան՝ Չեռնոբիլի ատոմակայանի տեղում
Ուկրաինան բացել է երկրի առաջին արևային էլեկտրակայանը, որը գտնվում է Չեռնոբիլի ատոմակայանի տեղում և 100 մետր հեռավորության վրա է գտնվում այն սարկոֆագից, որով 1996 թվականին փակվել է ատոմային ռեակտորը:
Հիշեցնենք, որ 1986 թվականին ռեակտորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մթնոլորտ էին արտանետվել հսկայական քանակության ռադիոակտիվ նյութեր, ինչը աղետալի հետևանքներ ունեցավ շրջակայքի բնության ու մարդկության վրա:
Ներկայում նախկին չեռնոբիլյան ատոմակայանի տարածքը համարվում է փակ տարածք, իսկ ընդհանուր արգելված գոտին 2600 քառակուսի կիլոմետր է: