Արտառոց դեպք՝ Ռուսաստանում․ տղամարդը փորձել է քշել մետրոյում գտնվող «պինգվիններին», իսկ նրան ձերբակալել են
Մոսկվայի մետրոյի կայարաններից մեկում հարբած ուղևորը շարժասանդուղքով իջնելիս, կոտրել է յոթ լուսարձակ: Այդ մասին տեղեկանում ենք Ria.ru լրատվական գործակալությունից։
Նրան չի հաջողվել գնացք նստել, ճանապարհին ոստիկանները ձերբակալել են նրան:
Հարցաքննության ժամանակ տղամարդը պատմել է, որ մինչ մետրոյի կայարան իջնելը, ինքը մեծ քանակությամբ ալկոհոլ է խմել, իսկ երբ շարժասանդուղքով իջնելիս է եղել, նրան թվացել է, թե այնտեղ մեծ պինգվիններ են նստած եղել:
Տղամարդու խոսքով՝ քանի որ մետրոյում չի թույլատրվում թռչունների մուտքը, ինքը փորձել է դրանց քշել: