Ռուսաստանում հոգևորականն ու իր կինը «սպանել են» իրենց դստերը
Ռուսաստանի Կրասնոսելսկի շրջանի դատարանում սկսվել է մի հոգևորականի և նրա կնոջ դեմ ներկայացված հայցի քննությունը: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Նրանց դեմ մեղադրանք է ներկայացվել, ըստ որի՝ զույգը պատշաճ չի ապահովել իրենց տասնամյա երեխայի բուժումը հիվանդանոցում, ով ՄԻԱՎ վարակակիր էր: Աղջիկը մահացել է: Նրանք անտեսել են բժիշկների հորդորները, ովքեր պնդում էին, որ աղջիկը պետք է շտապ բուժման կուրս անցնի:
Երեխայի ծնողները չեն ընդունել ժամանակակից բժշկությունը և աղջկան չեն թույլ տվել օգնություն ցուցաբերել մինչ այն պահը, երբ նրա վիճակը կտրուկ վատացել է: Երեխան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է: Երեխայի ծնողներն իրենց մեղքը չեն ընդունում և պնդում են, որ մահվան պատճառ է հանդիսացել ոչ ճիշտ բուժումը: