Բեն Աֆֆլեկն ու Ջենիֆեր Գարները վերջապես ստորագրեցին ամուսնալուծության փաստաթղթերը
Բեն Աֆլեկի և Ջենիֆեր Գարների ամուսնալուծության պրոցեսը երեք տարի է տևել: Բայց այս հինգշաբթի նրանց պատմությանը դրվեց վերջակետ: Ինչպես գրում է People-ը, նախկին ամուսինները ստորագրել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը փաստաբանների և անձնական դատավորի ներկայությամբ:
Բեն Աֆլեկը,սակայն, ամուրիի կարգավիճակ կստանա միայն այն ժամանակ, երբ դատարանը կվերանայի ամուսնալուծության վերջնական մանրամասները: Իսկ վերջնական մանրամասները երեք երեխաների բնակության վայրն է, 190 միլիոն դոլար ունեցվածքի բաժանումը և Աֆֆլեկի կողմից նախկին կնոջը վճառվելիք ալիմենտի գումարի որոշումը:
Կալիֆոռնիա նահանգի օրենքներով 10 տարի ամուսնությունից հետո, այն համարվում է «հավիտյան»։ Այսինքն՝ ամուսնալուծությունից հետո դատավորները կարող են հավիտյան օգնություն նշանակել ամուսիններից այն մեկին, ով ավելի քիչ եկամուտ ունի: Հակառակ դեպքում ամբողջ ունեցվածքը բաժանվում է երկուսի միջև՝ անկախ նրանից, թե ով է ավելի շատ վաստակել կամ ավելի շատ ծախսել: