Ստուգված սևը «շերիֆ» բացվեց...
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մտադրությունը խառնեց գործիչների խաղաքարտերը:
Շատերը մեկ օրվա մեջ որոշում են փոխում, որպեսզի մնան քաղաքական թատերաբեմում, կարողանան իրենց բիզնեսները պահել կամ պարզապես լավամարդ լինել, որպեսզի տարբեր դեպքերի առթիվ չկանգնեն արդար դատավարության առջև:
Բազմաթիվ պատգամավորներ պատրաստակամություն հայտնեցին աջակցել արտահերթ խորհրդարարանական ընտրություններ անցկացնելու մտադրությանը, նրանցից շատերն ունեին իրենց անձնական դրդապատճառները: Oրինակ` կարելի է ըմբռնել Սամվել Ալեքսանյանին, քանի որ մարդն իր միլիոնները պահելու արդարացված մտադրություն ունի, բայց այս համատեքստում կան դեմքեր, ովքեր փորձում են պարզապես իրենց առաջարկել նոր իշխանություններին, ինչ է թե՝ նոր հնարավորություններ ունենան:
Այդպիսին էր նախկինում դատախազ, Սերժ Սարգսյանի անձնական օգտագործման պատգամավոր, մաֆիայի լեզվով, «ստուգված սև» Գևորգ Կոստանյանը: Ի դեպ, ասում են՝ «խելք գնում է», երբ իրեն որպես դատախազ են ներկայացնում: Ժամանակին այս մարդն իր հավատարմության երդումն էր տալիս սարգսյանական իշխանություններին, ամեն անգամ ապացուցում էր, որ թիմի անդամ է, իշխանությունները կարող են իրեն վստահել և հույս դնել իր վրա: Սակայն առաջին իսկ ճգնաժամի դեպքում խառնվեց առնետավազքին և խորտակվող նավից դուրս նետվեց՝ միգուցե նախկին պաշտոնին վերադառնալու հույսով: Ասել է թե՝ Կոստանյանը շերիֆ բացվեց, ու շարքային կարմիրները հավատացին:
«Փաշինյանն ազնիվ է, ես ամբողջությամբ աջակցում եմ նրան»:
Եթե այս արտահայտությունը Գեղամյանն ասեր, ինչ-որ կերպ հնարավոր էր հասկանալ՝ հաշվի առնելով մարդու քաղաքական պատկերացումները, բայց արեց Կոստանյանը և ընդօրինակեց ավագ գործընկերոջը՝ Գեղամյանին: Սակայն...
Փաշինյանը՝ խաղի ստուգված, բայց փաստորեն շարքային կարմիրը, հավատացել ու խաղի մեջ պահում է ստուգված սևի, ով, ոչ այնքան խելքին փչած պահի, որոշեց շերիֆ բացվել, իսկ քանի դեռ մինչև խաղավարտ սև Կոստանյանին իբրև կարմիր են վերաբերվում, սևերը պարտիան ավարտելու են առնվազն իրենց օգտին: