Ո՞վ կփոխարինի Մադրիդի «Ռեալ»-ի ներկայիս մարզչին
Այն, որ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգեին բոլորը համարում էին ոչ համապատասխան մարզիչ արքայական ակումբին, դա գաղտնիք չէ։ Սակայն արդեն հիմա, երբ վերջին մի քանի խաղերին արքայական ակումբն ուղղակի խայտառակվել է, թիմի ղեկավարությունը քննարկում է նոր մարզիչ ընտրելու հարցը։
Թեկնածուները մի քանիսն են, սակայն թիմում գիտակցում են, որ նոր մարզիչ բերելով նրանք Ռոնալդուին հետ չեն բերի։
Արդեն հիմա իսպանական սպորտային պարբերականները գրում են, որ ակտիվորեն քննարկվում է Լոնդոնի «Չելսի»-ի նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին թիմ հրավիրելու տարբերակը։
Ընդգծենք, որ քննարկվում է նաև թիմի նախկին ֆուտբոլիստներ Խավի Ալոնսոյի ու Գուտիի տարբերակները։