Ռոբերտ Քոչարյանի որդին կրկին հայց է ներկայացրել՝ ընդդեմ Արթուր Վանեցյանի
ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, երեկ՝ հոկտեմբերի 8-ին կրկին հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Հոկտեմբերի 1-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աիդա Դավթյանը որոշել էր հայցադիմումը վերադարձնել հայցվորի կողմից թույլ տրված խախտումները վերացնելու և կրկին դատարան դիմելու համար:
Սեդրակ Ռոբերտի Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը սեպտեմբերի 9-ին հայցադիմում էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Գագիկի Վանեցյանի զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու պահանջի մասին, որը նույն օրը մակագրվել էր դատավոր Աիդա Դավթյանին: