Պայթյուններ են որոտացել Ուկրաինայի Չեռնիգովի մարզի զինամթերքի պահեստում (տեսանյութ)
Ուկրաինայի Չեռնիգովի մարզի պահեստային զինամթերքի վեցերորդ զինանոցում տեղի են ունեցել պայթյուններ, որոնց ինտեսիվությունը եղել է վարկյանում 2-3 անգամ։ Այդ մասին, «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, հայտնել են Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբից։
Առաջին պայթյունը ռազմական պահեստում, որն Ուկրաինայի ԶԼՄ-ներն անվանել են երկրում ամենախոշորներից մեկը, տեղի է ունեցել գիշերը՝ ժամը 3:00-ին:
Զինանոցը գրավում է մոտ 682.6 հա, որից 402-ը տեխնիկական տարածքներ են: Այնտեղ պահվում է շուրջ 88 հազար տոննա ռազմամթերք` սկսած հրացանների փամփուշտներից, մինչև հրթիռներ:
Կիևում պատմել են, որ տուժողներ չկան և տասներկու հազար մարդ է տարհանվել:
Հրդեհի մարման աշխատանքներում գործի են դրվել հատուկ տանկեր։
Պայթյունների վայրից 20 կմ հեռավորության վրա գտնվող շառավղով դադարեցվել է գնացքների և մեքենաների շարժը: Օդանավակայանը նույնպես փակվել է։
Բացի այդ, ամբողջ տարածաշրջանով և Ռուսաստանի հետ սահմանին տարածքով ձեռնարկվել են հատուկ պաշտպանական և սահմանափակող միջոցառումներ։
Մեղավորներին սպառնում է մինչև յոթ տարվա ազատազրկում։