ՀՀԿ-ն կազմաքանդված է. Փաշինյանի կառավարությունը վերջապես կստանձնի Հայաստանի կառավարման պատասխանատվությունը. քաղաքագետ
Քաղաքագետ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցությունը կազմաքանդված է, փաստացի հաստատվեց այն, ինչն իրականում առկա էր մայիսի 8-ից:
Հայաստանում մայիսի 8-ից չկար հակահեղափոխություն 2 հիմնական պատճառով.
1. այդ օրը ավարտվեց հեղափոխությունը, հետևաբար չէր կարող լինել հակահեղափոխություն,
2. փաստացի գոյություն չուներ այն քաղաքական միավորը, որ կարող էր կազմակերպել և իրականացնել հակահեղափոխություն:
Ես իրականում շատ ուրախ եմ, որ վերջապես դադարեց գոյություն ունենալ հակահեղափոխականության ուրվականը, որն այդքան խնամքով ներդրված էր ժողովրդական լայն զանգվածների մեջ, և Փաշինյանի կառավարությունը վերջապես կստանձնի Հայաստանի կառավարման ամբողջական անձնական և ինստիտուցիոնալ պատասխանատվություն, ինչից մեր նոր կառավարությունը հետևողականորեն խուսափում էր արդեն 5 ամիս` բոլոր թերացումների և սխալների մեջ մեղադրելով գոյություն չունեցող հակահեղափոխությանը:
Շնորհավորում եմ բոլորիս մուտքը Նոր քաղաքական իրականություն
Բարի երթ»: