«Ժողովուրդ». Կարամելի Հարութը ցանկացել էր հենց տեղում ինքնասպան լինել. ուշագրավ մանրամասներ

Այս թեմայով
- «Ժողովուրդ». Ինչ է պատմել Աբրահամ Մանուկյանը ողբերգական միջադեպի մասին
- «Ժամանակ». Ինչ կապ ունի Աղվան Հովսեփյանը վերջին սպանությունների հետ
- Հարություն Ղարագյոզյանի ձեռքում եղել է Անդրանիկ Մարգարյանի պարգևատրած ատրճանակը. ոստիկանությունից մանրամասնում են
- Հայտնաբերվել է Յուվեցի Կարոյի սպանության համար հետախուզվող, ԱԺ նախկին պատգամավոր Կարամելի Հարութի դին. Shamshyan.com
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթին երեկ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավորներ Կարո Կարապետյանի և Հարություն Ղարագյոզյանի մասնակցությամբ միջադեպից: Մեզ հասած տեղեկություններով` վիճաբանությունը սկսվել է այն բանից հետո, երբ Կարապետյանը սկսել է հայհոյանքներով խոսել և պահանջել 4 մլն դոլար պարտքը: Խոսակցությունը վերածվել է քաշքշուկի, որից հետո Ղարագյոզյանը հանել է ատրճանակը, հնչել է կրակոց:
Տեսնելով արյունաքամ Կարապետյանին՝ Ղարագյոզյանը ցանկացել է տեղում ինքնասպան լինել, սակայն ներկաներից մեկ այլ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը չի թողել: Ղարագյոզյանը հեռացել է: Երբ իրավապահները հասել են դեպքի վայր և իմացել են, թե ով է կրակողը, և անգամ ցանկացել է հենց ռեստորանում ինքնասպան լինել, անմիջապես գործի են անցել և փնտրել Հ. Ղարագյոզյանին:
Նախ գնացել են նրա տուն, հնարավոր բոլոր վայրերը, որտեղ նա կարող էր տեսականորեն լինել, սակայն չեն գտել նրան: Միայն հաջորդ օրը` առավոտյան, նա գտնվեց իրեն պատկանող քարի արտադրամասում՝ ինքնասպան եղած:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում