Բրեդ Փիթը նոր սիրելի՞ ունի
Մինչ Բրեդ Փիթին կասկածում են իսրայելացի ճարտարագետ, Մասսաչուսեթսի համալսարանի պրոֆեսոր Ների Օկսմանի հետ հարաբերություններ ունենալու մեջ, նա ուրախ ժամանակ է անցկացնում դիզայներ Սետ Հարիի հետ: Չլինի՞ թե դերասանը կյանքի նոր ընկերուհի ունի:
Բրեդի ու Անջելինա Ջոլիի ամուսնալուծության պրոցեսը թեև բարդ ու երկար էր, սակայն դա պատճառ չէ նոր ծանոթություններից ու հաճելի հանդիպումներից հրաժարվելու համար:
Այսպես է որոշել Փիթն ու վեճերից հոգնած՝ գնացել է լիցքաթափվելու՝ այցելելով Red Hot Chili Peppers խմբի համերգին:
Լոս-Անջելեսում կայացած բարեգործական համերգին հոլիվուդյան դերասանը ներկայացել էր սպիտակահեր ընկերուհու հետ, ով, պարզվեց, զարդերի դիզայներ Սետ Հարին է:
Աղջիկը երաժիշտների հին ծանոթն է ու, ինչպես հայտնի է, որոշ ժամանակ առաջ ուղեկցում էր նրանց իրենց տուրերի ժամանակ և պատասխանատու էր նրանց առողջ ապրելակերպի համար:
Ներկայացումը Բրեդն ու Սետը լքել են միասին, սակայն դեռ պարզ չէ՝ սա ընկերակա՞ն հանդիպում է, թե՞ մի փոքր ավելին: