Ռուս հայտնի զույգը չեղյալ է հայտարարել ամուսնության արարողությունը
Հայտնի ռուս դերասան Դանիլ Կազլովսկու հարսնացուն՝ Օլգա Զուևան, չեղյալ է հայտարարել իրենց ամուսնությունը: Կազլովսկին և Զուևան ծանոթացել էին երեք տարի առաջ՝ նյույորքյան երեկույթներից մեկի ժամանակ: Հանուն Կազլովսկու՝ աղջիկը թողել էր Նյու Յորքի իր աշխատանքը, ընկերներին և դերասանի հետ մեկնել Ռուսաստան:
Որոշ ժամանակ զույգն անբաժան էր, և թվում էր, թե շուտով Դանիլ Կազլովսկին հրաժեշտ կտա ազատ կյանքին, սակայն պարզ դարձավ, որ պլանավորած ամուսնությունը տեղի չի ունենա: