Նոր մանրամասներ Սաուդյան Արաբիայում անհայտացած լրագրողից
Թուրքական ղեկավարությունը կարծում է, որ Սաուդյան Արաբիացի լրագրող Ջամալ Հաշոգգին միգուցե սպանվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի դեսպանատան տարածքում:
Էր-Ռիադը հերքում է այդ վարկածը՝ նշելով, որ իրենք զբաղվում են անհետացած լրագրողի որոնողական աշխատանքներով:
Լրագրողն, ով հայտնի էր Սաուդյան Արաբիայի ղեկավարությանը քննադատելով, անհետացել է հոկտեմբերի 2-ին՝ այն բանից հետո, երբ գնացել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն՝ իր ամուսնալուծության տեղեկանքը վերցնելու: