Ավիահարվածներ՝ Գազայի հատվածում
Իսրայելական բանակն ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող պաղեստինցի գրոհայիններին: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Դեռևս հստակ տվյալներ չկան զոհերի թվի և ավերածությունների վերաբերյալ: Օրերս Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ իսրայելական բանակը կոշտ քայլերի կդիմի Գազայի հատվածում տեղի ունեցած ցանկացած հարձակման ի պատասխան: