Ինչո՞ւ է անհետացել Ինտերպոլի ղեկավարը
Պաշտոնական Պեկինը հաստատել է, որ Ինտերպոլի ղեկավարը, ով սեպտեմբերին անհետացել է, քննության պետք է ենթարկվեր: Մեն Հունվեյը կասկածվում էր օրենքը խախտելու մեջ, սակայն պաշտոնական Չինաստանը չի գաղտնազերծում, թե հատկապես ինչi համար է մեղադրվում Ինտերպոլի ղեկավարը:
Հիշեցնենք, որ Ինտերպոլի ղեկավարի անհայտանալու մասին լուրեր տարածվեցին սեպտեմբերի վերջին, երբ նա Ֆրանսիայից մեկնել էր Չինաստան, որից հետո նրա գտնվելու վերաբերյալ որևէ տեղեկություն չկա: