Արենի-Խաչիկ համայնքային ճանապարհին մոտոցիկլետն ընկել է ձորակը. 60-ամյա վարորդը տեղում մահացել է
Հոկտեմբերի 6-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ Խաչիկ Գրիգորյանը ճանապարհին մոտոցիկլետով վթարի է ենթարկվել և մահացել:
Պարզվել է, որ հոկտեմբերի 5-ին, ժամը 21.00-ի սահմաններում, 60-ամյա Խաչիկ Գրիգորյանի վարած «Դնեպր ՄՏ-10» մոտոցիկլետը Արենի-Խաչիկ համայնքային ճանապարհի 19-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորակը։ Խաչիկ Գրիգորյանը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն։