«Եկեք ֆանտաստիկայի ժանրից չխոսենք՝ մենք և ժողովուրդը որևէ մեկին նման բան թույլ չենք տա». Փաշինյանը՝ իշխանությունը կորցնելու մասին
Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ չեմ ուզում նմանվենք այն իշխանություններին, որոնց հրաժարականը երկար տարիներ ժողովուրդը պահանջում էր, ու նրանք համառորեն հրաժարական չէին տալիս: Ու հիմա էլ, եթե հանրությունը պահանջում է, որ իշխանությունը հրաժարական չտա, ու նա համառորեն տալիս է՝ պետք է բացատրի այս իրավիճակի նրբությունները: Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ ընտրություններին:
Նա նկատեց, որ դե յուրե հրաժարական է տրվում, դա ֆակտո՝ ոչ, բայց արտահերթ լինելու է՝ «բարիկադային» ռեժիմից անցնելու առօրյա ռեժիմի:
Ինչ վերաբերում է մյուս քաղաքական ուժերի այն դիրքորոշմանը, որ հնարավոր են համարում վարչապետի թեկնածու առաջադրելու գաղափարը, Փաշինյանը նկատեց, որ այդ ուժերը չեն ընմբռնում իրավիճակի լրջությունը:
«Դա նշանակում է՝ նրանք շարունակում են քաղաքական իրավիճակը չհասկանալ: Նա կոչ արեց, որ վերջիններս այդ ռեժիմից դուրս գան»,- ասաց Փաշինյանը:
Նա նաև անհնար է համարում այն, որ ՀՀԿ-ն շատ արագ կնշանակի իր վարչապետին, և ինքը կկորցնի ղեկվարությունն ուժայինների նկատմամբ:
«Եկեք ֆանտաստիկայի ժանրից չխոսենք, քանի որ մենք և ժողովուրդը որևէ մեկին նման բան թույլ չենք տա... ժողովուրդը լիկվիդացնելու ձևը կգտնի»,- ասաց նա՝ հավելելով, որ չգիտի, թե երբ է հրաժարական տալու, քանի որ հասարակությունը չի ուզում իր հրաժարականը և հարկավոր է այդ ձևը գտնել՝ նրանց ցանկությանը չընդդիմանալու համար:
Ինչ վերաբերում է ՔՊ-ականների կողմից օգտագործվող բառամթերքին, մասնավորապես, որ համառողները կարող են հայտնվել «Սանիթեքի» աղբամաններում, Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ համեմատություններն արվում են պատմության աղբամանների պարագայում, ինչն ավելի վտանգավոր է, քան «Սանիթեքինը»:
««Սանիթեքի» աղբամանից կարել է դուրս գալ, պատմության աղբամաններից՝ ոչ»,-հավելեց նա: