«Ես և սփյուռքի նախարարն իրար հրաժեշտ տվեցինք». մամուլի խոսնակն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի խոսնակ Նունե Այլանջյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Նա այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի ընկերներ, գործընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ այլևս չեմ հանդիսանում սփյուռքի նախարարության մամուլի խոսնակը:
Ներկայացրել եմ ազատման դիմում: Ես և սփյուռքի նախարարը իրար հրաժեշտ տվեցինք բավականին ջերմ՝ միմյանց մաղթելով հաջողություն:
Բոլորիս հաճելի երեկո».