Արքայազն Հարրին և նրա կինը ընտանիքի նոր անդամ են որդեգրել
Մեգան Մարքլին հասարակութունը հղիի կարգավիճակ էր վերագրում՝ անմիջապես արքայազն Հարիի հետ ամուսնանալուց հետո: Հիշեցնենք, որ հարսանիքը տեղի էր ունեցել այս տարվա մայիսի 1-ին: Իսկ երեկ, վերջապես, ընտանիքը համալրվեց: Ճիշտ է, հերցոգը և հերցոգուհին դեռ երեխա չեն ունեցել, բայց շուն են որդեգրել: Ամուսինները որդեգրել են սև շուն, որին սպասում էր քնեցումը:
Լաբրադորի անունը Օզ է: Սա ընտանիքի երկրորդ շունն է. մինչ ամուսնությունը Մեգանն արդեն ուներ ընտանի ընկեր՝ Գայ անունով:
Արքայազն Հարրին ինքն է հաստատել նորության ճշմարտացիությունը: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Հարրին կատակել է ու ներկայացրել շանը՝ որպես ընտանիքի անդամի: Նա ասել է, որ ինքը հիմա ունի երկու շուն և հիանալի ամերիկուհի կին: