Մադուրոն Կոլումբիայի նախագահին անվանել է «Ամերիկային ծառայող սատանա»
Նոր սկանդալ է հասունացել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի անվան շուրջ: Մադուրոն Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեին անվանել է «Ամերիկային ծառայող սատանա»:
Կոլումբիան արդեն արձագանքել է Մադուրոյի հայտարարությանը՝ այն անվանելով վիրավորական նախագահի, կառավարության և Կոլումբիայի ժողովրդի համար:
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 4-ին զինվորական շքերթի ժամանակ Մադուրոյի վրա մահափորձ էր կազմակերպվել, որում նա մեղադրում է վենեսուելական ու կոլումբիական աջ ուժերին: