Գերմանիայի նախկին կանցլերը 5-րդ անգամ ամուսնացել է
Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շլյոդերն ամուսնացել է: Հարսանեկան խնջույքը կազմակերպվել է Բեռլինի կենտրոնում գտնվող Adlon հյուրանոցում: Նրա ընտրյալը դարձել է 49-ամյա հարավային կորեացի Կիմ Սո Էնը, ով նրա անձնական թարգմանչուհին է եղել:
Զույգն իրենց հարաբերությունների մասին հայտարարել էր 5 ամիս առաջ:
Արարողությունը փակ է եղել, սակայն հայտնի է, որ հրավիրված է եղել մոտավորապես 150 հյուր: Սա 74-ամյա Շրյոդերի համար թվով 5-րդ ամուսնությունն է, վերջին անգամ նա ամուսնալուծվել էր 2016 թվականին: