Մահացել է Մոնսերատ Կաբալյեն
Իսպանացի օպերային հայտնի երգչուհի Մոնսերատ Կաբալյեն վախճանվել է Բարսելոնայի Սան-Պաու հոսպիտալում: Նա մահկանացուն կնքել է այսօր՝ հոկտեմբերի 6-ին, 85 տարեկան հասակում: Այդ մասին հայտնում է El Pais-ը՝ հղում անելով բժիշկների հայտարարությանը:
Նշվում է, որ նրա հուղարկավորությունը տեղի կունենա երկուշաբթի՝ հոկտեմբերի 8-ին:
Մոնսերատ Կաբալյեն հիվանդանոց էր տեղափոխվել սեպտեմբերի վերջին՝ միզապարկի հետ կապված խնդիրներով:
Նշենք, որ Կաբալյեն մեծ հայասեր էր, նախորդ տարի նույն այս ժամանակահատվածում նա այցելեց Հայաստան և Արցախ: Արցախ նրա այցելություններն ուղեկցվում էին ադրբեջանական հիստերիաներով, սակայն երգչուհին չէր ընկրկում:
2013թ. դեկտեմբերի 12-ին Փարիզում էլ տեղի էր ունեցել Կաբալյեի «Հայաստան և Արցախ. քրիստոնեության կղզյակ» ալբոմի շնորհանդեսը: