Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»ԵՄ անդամակցության հարցն այլևս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն. «Ժողովուրդ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»Սամվել Վարդանյանի գործով նիստն ավարտվեց, պաշտպաններն առաջարկել են 10 մլն գրավ և տնային կալանք (տեսանյութ) ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքվեարկի կազմակերպությանը Պաղեստինի անդամակցության վերաբերյալՍի Ցզինպինը Արևմուտքին կոչ է արել Ռուսաստանին հրավիրել Շվեյցարիայում կայանալիք գագաթնաժողովին Փաշինյանը հայտարարել է, որ չի պատրաստվում գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների Հայաստանը Ռուսաստանին կոնյակի հիմնական մատակարարն է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շտապ դիմել է Էմանուել Մակրոնին և Շառլ ՄիշելինԴարձի՛ր կադրային զինվորական՝ կերտելով ապահով ապագա․ ՊՆ (տեսանյութ) Ֆրանսիական դատարանը առգրավել է Պուտինի նախկին կնոջ վիլլան Պաշտոնապես սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիքը Արմավիրի մարզում 2-ամյա երեխան սղարանից վայր է ընկել և մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել ԼՂ-ից խաղաղապահների հեռացումը կանխատեսվում էր, սրանով պատմությունը չի ավարտվում․ Մարկեդոնով Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է. Հարավային Աֆրիկայի դեսպանը՝ քպ-ական պատգամավորին Աշխարհի գավաթ․ Դավթյանը, Ավետիսյանը և Մերդինյանը եզրափակչում են Բաքուն հայտարարում է՝ Ակնայում Խաչենի հուշարձանը հայերի կողմից ենթարկվել է վանդալիզմի Հաքերները փորձել են հարձակվել Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի վրա․ մանրամասներ Սուքիասյանին, հավանաբար, ոգեշնչել է Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգումը, դատապարտում ենք․ ՀԺՄ Քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները Սրանք անպատժելիության սահմաններն անցնում են, 44-օրյայի մասնակից Սամվելին կկալանավորեն (տեսանյութ) «Պահանջում ենք պատգամավոր Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել»․ հայտարարություն Իրանի հարձակումը հետ մղելը Իսրայելի համար արժեցել է մեկ միլիարդ դոլարՀայաստանի համար ճակատագրական պահերին միշտ էլ զգացել ենք եզդի եղբայրների աջակցությունը ՆԳՆ-ում փորձել են հասկանալ՝ ապագա ոստիկանները պատրա՞ստ են ընկալել նոր պահանջները Պատուհանից վայր ընկած 1-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է Նման վարքագիծը դատապարտելի է. «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժումը` Փաշինյանի փակ հանդիպման մասին «Ես գիտեմ, թե ինչի համար եմ զոհաբերում»․ Փաշինյանը՝ տավուշցիներին (տեսանյութ) Թուրքիան հայերին կեղեքում է մեկի ձեռքով, ՀՀ-ն անտեսանելի օկուպացիայի մեջ է․ Իշխանյան (տեսանյութ) Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները գրեթե սառեցվել ենԱվտոբուսը Նոր Երզնկայում բախվել է քարե պարսպին․ 29 մարդ հոսպիտալացվել է ԵԽ-ում «Հայոց ցեղասպանության ոգեկոչում» խորագրով միջոցառում կանցկացնեն Անակնկալ կա Սամվելի գործով, հանրությունն էլ կիմանա, օբյեկտիվ դիտորդի կասկածը կվերանա․ Մելիքյան (տեսանյութ) Արցախից խաղաղապահների շտապ դուրս գալը կարող է կապված լինել Ադրբեջանում սպասվող զարգացումներով․ Դանիելյան Սամվել Վարդանյանի խոշտանգումը բեսպրեդել ա ու էս խուժանների կողմից ձեռնոց՝ նետված ժողովրդին (տեսանյութ) Դատարանը քննում է խոշտանգված Սամվել Վարդանյանի կալանքի հարցը․ ՈՒՂԻՂՆիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Լուրերը, որ Բաքուն համաձայնել է Իրանի դեմ հարձակումների համար 3 ռազմակայան տրամադրել, պատահական չեն. Ոսկանյան Թուրքիան և ԱՄՆ-ն քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարվածն իշխանության ամենավերին օղակներից հրահանգված հաշվեհարդար է. ՀԱԿ Ս՞ա էլ պայթեցրին, որ պատերազմ չլինի. ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն Վահե Ղազարյանն անվավեր է ճանաչել Վլադիմիր Գասպարյանի դստեր «փոխգնդապետի» կոչումը․ մանրամասներ Հայաստանը Տաթևի համալիրները Հաագայի կոնվենցիայով ուժեղացված պաշտպանության առնելու հայտ կներկայացնի Ապրիլի 18-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՊուտինն ու Ալիևը որոշում են կայացրել ԼՂ-ից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման մասինՍամվել Վարդանյանի խոշտանգումը անձամբ ՔՊ ղեկավարի քաղաքական պատվերի արդյունք է. Հայաստանի հելսինկյան կոմիտե«Նահապետի» վախճանը. Անդրանիկ Թևանյան45 000 դոլարով Volkswagen ID 6` Արարատի քաղաքապետին. մատակարարը Հովիկ Աղազարյանի որդին էԱրմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներՎահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում ՀԱՀ դեսպան Շոայբ Կասուն
Մամուլ

«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանը գաղտնի նիստում տեսչական մարմնի ղեկավար է նշանակել իր հովանավորյալին

«Ժողովուրդ» -ը գրում է.

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի նշանակումը ուղեկցվել է հետաքրքիր զարգացումներով: Արդյունքում տեսչական մարմնի ղեկավար նշանակվել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի «ծանոթը»:


«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթներում բազմիցս նշել է, որ հասարակության ու պետության կյանքի վրա ամենակործանարար ազդեցություն ունեցող երեւույթներից մեկը կոռուպցիան է: Հետեւաբար կոռուպցիայի դեմ պայքարը ներկա կառավարության համար պետք է լինի հիմնական առաջնահերթություններից մեկը: Կոռուպցիոն դրսեւորումներից մեկն էլ, եթե չասենք ամենազազրելին, հովանավորչությամբ պաշտոնների նշանակումն է, այլ կերպ ասած` հովանավորչությամբ կադրերի ընտրությունը:

Եվ կոռուպցիոն դրսեւորման այս ձեւը վերջին շրջանում առողջապահության ոլորտում սկսել է համատարած բնույթ կրել: Թվում էր, թե նոր Հայաստանում պետք է անզիջում պայքար մղվեր դրա դեմ: Սակայն հակառակ պատկերն է»,-գրել է թերթը:
 Թերթ գրել է, որ սեպտեմբերի 7-ին, տեղի է ունեցել ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի նոր ղեկավարի նշանակման գործընթացը՝ հավելելով, որ տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը վարչական պաշտոն է: ՀՀ վարչապետը տեսչական մարմնի կառավարման խորհրդի ներկայացմամբ պաշտոնի է նշանակում տեսչական մարմնի ղեկավարին եւ նրա նկատմամբ կիրառում է խրախուսման եւ պատասխանատվության միջոցներ: Պաշտոնից ազատում է դարձյալ ՀՀ վարչապետը:


«Կամայական ձեւով տեսչական մարմնի կառավարման խորհուրդը այս տարվա սեպտեմբերի 7-ին նիստ է գումարել եւ քննարկել 2 հոգու` Գոհար Փանաջյանի եւ Էդգար Խուրշուդյանի թեկնածությունը: Նշենք, որ նիստին բացակայել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը, ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Է. Բարսեղյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հենց այդ նիստի ընթացքում Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան, դոկտոր, պրոֆեսոր Վարդուհի Պետրոսյանը առաջարկել է թեկնածուների առաջադրման գործընթացը անցկացնել հայտարարությամբ, որից հետո` մրցույթը, քանի որ դրանով իսկ կապահովվեր մի քանի թեկնածուների մասնակցությունը մրցույթին եւ հնարավորություն կստեղծվեր, որպեսզի լավագույն թեկնածուն ստանձներ պաշտոնը: Եվ ամենակարեւորը` Թորոսյանը խորհրդի նիստին հայտարարել է, որ թեկնածուներն երկուսն են, որից մեկին` Էդգար Խուրշուդյանին, ինքն է առաջադրել, իսկ Գոհար Փանաջյանը ինքնաառաջադրվել է:

Սակայն այստեղ ուշագրավն այն է, որ թեկնածուին առաջարկում է ինքը` առողջապահության նախարարը: Այլ կերպ ասած` բերել է «իր մարդուն», իսկ մյուս թեկնածուն, լինելով տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ, նախապես իմանալով նիստի մասին, ինքն իրեն է առաջադրել: Պատկերացնում եք, խիստ գաղտնիության շրջանակներում տեղի է ունենում տեսչական մարմնի ընտրության գործընթացը:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր բերած մարդուն` Էդգար Խուրշուդյանին, կողմ է քվեարկել, իսկ Գոհար Փանաջյանին` դեմ: Սակայն երկու թեկնածուների քվեարկության արդյունքները հավասար են եղել, ինչի արդյունքում Էդգար Խուրշուդյանը հավաքել է 3 կողմ, 4 դեմ, նույնքան՝ Գոհար Փանաջյանը:

Ապա կառավարման խորհրդի նիստը փակվել է, եւ նշանակվել է եւս մեկ նիստ` նոր թեկնածուների առաջադրմամբ: Մեկ շաբաթ անց` սեպտեմբերի 14-ին, նորից խիստ գաղտնիության շրջանակներում, առանց որեւէ հայտարարության տեղի է ունենում հերթական նիստը: Գալիս են մասնակցելու նորից նույն թեկնածուները, քանի որ որեւէ ձեւով այդ մասին հանրությունը տեղյակ չի լինում` դարձյալ անտեսելով օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետի` նիստերի հրապարակային լինելու պահանջը:

Ի դեպ, երկրորդ նիստին եւս սոցապ նախարար Մանե Թանդիլյանը չի բարեհաճում ներկա գտնվել: Բայց երկրորդ նիստին կենացներն էլ ավելի են քաղցրանում. այս անգամ էլ զավեշտալին այն է, որ խորհրդի անդամներից մեկը իր հետ բերում է «իր մարդուն»` թե այս մեկին էլ ես եմ առաջադրում: Սրանից ավելի դասական կոռուպցիայի օրինակ ուղղակի չկա: Այս անգամ թեկնածուներն են Գոհար Փանաջյանը, Էդգար Խուրշուդյանը եւ Սարգիս Ղուկասյանը, ով մասնագիտությամբ բժիշկ է եւ աշխատել է իրավաբանական վարչության պետ: Նիստի ընթացքում Վ. Պետրոսյանը նշել է, որ նախորդ հանդիպմանը իր հա- մար տպավորիչ էր Գոհար Փանաջյանի ներկայացրած տեսլականը, փորձը, բանիմացության աստիճանը:

Նրա կարծիքով` Գոհար Փանաջյանն ունի համապատասխան կրթություն, փորձառություն եւ համապատասխանում է այս պաշտոնի համար: Ապա առաջարկել է Գոհար Փանաջյանի թեկնածությունը: 



Իսկ ահա Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ Գոհար Փանաջյանին համարում է լավ կառավարիչ, ապա նկատել է, որ նա կարող է լինել տեսչական մարմնի ղեկավարիլավ տեղակալ, ինչը, բնականաբար Թորոսյանի շահերից է բխել: ... Պետրոսյանը նշել է, որ Խուրշուդյանը մյուս թեկնածուների համեմատ ավելի թույլ է: Եվ չնայած սրան` թեկնածուներից Սարգիս Ղուկասյանը հավաքել է 2 կողմ, 5 դեմ, Գոհար Փանաջյանը` 5 կողմ, 2 դեմ (նրան դեմ քվեարկողներից մեկը Արսեն Թորոսյանն է եղել), իսկ Էդգար Խուրշուդյանը` 5 կողմ եւ 2 դեմ:

Ապա կառավարման խորհուրդը որոշել է ՀՀ վարչապետի հաստատմանը ներկայացնել Գոհար Փանաջյանի եւ Էդգար Խորշուդյանի թեկնածությունները: Իսկ ահա սեպտեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար նշանակվել է Է. Խուրշուդյանը: Բնականաբար, այլ կերպ չէր էլ կարող լինել: Իհարկե, Արսեն Թորոսյանի «ջանքերը» զուր չեն եղել, իր ծանոթը նշանակվել է այս պաշտոնին: Ի դեպ, առողջապահության նախարարի պաշտոնին նշանակվելուց հետո Թորոսյանը համակարգի կարեւորագույն պաշտոններին նշանակել է իր ծանոթներին, ընկերներին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում