Բեն Աֆլեկը խոստովանել է, որ ունի ալկոհոլային կախվածություն
Հոլիվուդյան դերասան Բեն Աֆլեկը խոստովանել է, որ ունի ալկոհոլային կախվածություն:
Նա հայտարարել է, որ բուժման կուրսեր է անցնում ալկոհոլային կախվածությունից ազատվելու համար:
Կայքերը հաճախ են անդրադարձել այս դերասանի մասին ասեկոսեներին, թե նա որոշակի խնդիրներ ունի, սակայն երբեք փաստեր չեն ունեցել:
Բենը մինչ այս ոչ մի անգամ չի խոսել իր խնդրի մասին: Դերասանն այսօր առաջին անգամ պատմել է իր կախվածության մասին:
Այս մասին նա գրառում է արել իր ինստագրամյան էջում: