Ճապոնիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Ճապոնիայի Հոկայդո կղզում՝ Ացումի քաղաքից ոչ հեռու, 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես տեղեկացնում են ճապոնական լրատվամիջոցները, երկրաշարժը տեղի է ունեցել կղզու հյուսիսում, որտեղ անցած ամսվա ավելի ուժգին երկրաշարժը մարդկային կյանքեր էր խլել:
Գիտնականները բնակիչներին նախազգուշացրել են ստորգետնյա ցնցումների հնարավոր վտանգի մասին: Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ դեռ չկան: