Քիմ Քարդաշյանի թիկնապահի դեմ հայց է ներկայացվել
Քիմ Քարդաշյանի թիկնապահ Պասկալ Դյուվյեի նկատմամբ հայց է ներկայացվել՝ 6.1 միլիոն դոլարի պահանջով: Հայցը ներկայացրել է AIG ապահովագրական ընկերությունը, իսկ հայցի պատճառը երկու տարի առաջ Փարիզում Քիմ Քարդաշյանի նկատմամբ իրականացված կողոպուտն էր: Այդ ժամանակ Քարդաշյանի մոտից հափշտակվել էին 9.5 միլիոն դոլար արժողությամբ զարդեր: Ապահովագրական ընկերությունը պնդում է, որ Պասկալ Դյուվյեն իր պարտականությունները, այն է՝ Քարդաշյանի հյուրանոցային համարը հսկելը՝ ոչ պատշաճ է իրականացրել:
Նշենք, որ AIG ապահովագրական ընկերությունը փոխհատուցել է Քարդաշյանից գողացված զարդերի գումարը: