Դոնալդ Թրամփը կստանա՞ Նոբելյան մրցանակ
Ուրբաթ օրը կհայտարարվի «Խաղաղության համար» Նոբելյան մրցանակակրի անունը և մեծ հավանականություն կա, որ այն կստանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այս կարծիքին են նաև բրիտանական բուքմեյքերական ընկերությունները, որոնք սկսել են խաղադրույքներ ընդունել:
Այդ մրցանակը Թրամփը կարող է ստանալ, քանի որ նրա նախաձեռնությամբ՝ առաջին անգամ հանդիպել են ԱՄՆ նախագահն ու Հյուսիսային Կորեայի առաջնորդը:
Մրցանակը շատ ցանկալի է Թրամփի համար, քանի որ 2009 թվականին արդեն նախկին նախագահ Բարաք Օբաման ստացել է «Խաղաղության համար» Նոբելյան մրցանակը, իսկ Թրամփը չի ցանկանում ոչնչով հետ մնալ Օբամայից: