Պոետները երբեք չեն մահանում․ Էմանուել Մակրոն
«Տարիքն Ազնավուրին չէր զրկել ապրելու, ստեղծագործելու, երգելու, սիրելու և ծիծաղելու խենթ ախորժակից, նա նաև մեզ էր ապրեցնում՝ ամոքելով մեր հույզերն ու զգացմունքները»: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Փարիզում աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողության ժամանակ իր ելույթում ասաց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Նա նկատեց, որ Շառլ Ազնավուրը բոլոր առաքինություններից կարևորում էր հավատարմությունը՝ իր ծնողներին, կնոջը՝ Ուլային, իր երեխաներին, հազարավոր ընկերներին ու նաև Հայաստանին:
«Նա Հայաստանի ընկերն էր, դեսպանը, բայց նաև որդին, որը վերադարձավ, երբ տեղի ունեցավ 1988-ի երկրաշարժը»,- ընդգծեց Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը նկատեց նաև, որ Շառլn ուզում էր մեկ դար ապրել՝ խոստացել էր, բայց մահն ավելի շուտ վրա հասավ:
«Նա ընդմիշտ կմնա մեզ հետ, որովհետև Ֆրանսիայում պոետները երբեք չեն մահանում»։