Ինչպես է անհայտ անձը Վանաձորում գիշերով ջարդում խաղային ապարատների ապակիները (տեսանյութ)
Վանաձորցի օգտատերերից Դավիթ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադել է տեսանյութ։ Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է ինչ-որ քաղաքացի ջարդում խանութի դիմաց տեղադրված խաղային ապարատը։
Դավիթ Սարգսյանը նկատում է, որ ամեն անգամ ինքn ուշ երեկոյան փակում է խաղային ապարատն ու հեռանում, իսկ առավոտյան հայտնաբերում է, որ ապարատի ապակին կոտրված է։ Տեսանյութում, որտեղ երևում է, թե ինչպես են կոտրում ապակին, հստակ չի երևում գիշերային խուլիգանի դեմքը։ Դավիթ Սարգսյանն այդ տեսանյութը տեղադրել է իր էջում՝ ակնկալիքով, որ քաղաքացին, գոնե բռնվելու մտավախությամբ, այլևս նման քայլի չգնա։
Ամեն դեպքում NEWSPRESS.am-ը խնդրին է հրավիրում է իրավապահ մարմինների ուշադրությունը։