«Ժողովուրդ». Օտարերկրյա դեսպանները մտահոգ են. արդյո՞ք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Հայաստանում անվտանգ կանցնի
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանյան ներքաղաքական վերջին իրադարձությունները որոշակի անհանգստացրել են ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ-ում եվրոպական երկրների մի շարք դեսպաններ, հաշվի առնելով հոկտեմբերի 2-ի իրադարձությունները, ՀՀ իշխանությունների մոտ մտահոգություն են հայտնել, թե արդյո՞ք Հայաստանի ներքաղաքական վիճակը կարող է որեւէ խոչընդոտ ստեղծել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով հրավիրված բարձրաստիճան հյուրերի, մասնավորապես` իրենց երկրների ղեկավարների անվտանգության ապահովման մասով:
Սակայն ՀՀ իշխանությունները հավաստիացումներ են տվել, որ որեւէ խնդիր, որեւէ անհարմարություն չի լինի:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել ՀՀ կառավարության աշխատակազմից, որտեղից ի պատասխան հայտնեցին, որ դեսպաններից ահազանգեր կամ մտահոգություններ չեն ստացել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում