Ահա թե ինչու Փաշինյանը որոշեց համաներում հայտարարել
Կառավարության այսօրվա նիստում գործադիրը փակ ռեժիմով քննարկեց «Համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը, որն ինչպես ավելի ուշ ներկայացրեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, նոր կառավարությունը մշակել է տևական ժամանակ առաջ:
Վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը մշտապես խուսափել է համաներում հայտարարելուց, այդ թեմայով իրեն ուղղված հարցերին պատասխանելիս էլ գործի էր գցում սրամտությունը:
Փաշինյանն այս չորս ամիսների ընթացքում համառորեն չէր ցանկանում մտնել այդ բեռի և պատասխանատվության տակ, բայց արի ու տես՝ բան է փոխվել:
Ակնհայտ է, որ Փաշինյանն «ափալ- թափալ» համաներում է հայտարարում ոչ թե կալանավորվածների շահերից ելնելով, այլ նրա համար, որ ներման արժանացած՝ արդեն նախկին կալամավորները գան հրապարակ՝ ավելացնելով իր փառքը:
Ներքաղաքական լարված Հայաստանում համաներման սպասող ավելի քան 3000 կալանավորը կլցնեն հրապարակը կամ կպաշարեն Ազգային ժողովի շենքը, եթե ֆեյսբուքյան լայվով այդ մասին հրահանգ տա Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի համար սա ռազմավարական նշանակության քայլ էր, որին չդիմելն ամենաքիչը կնշանակեր 3000 հիասթափված հայացք և 3000 հոգու ծափերից զրկված Հանրապետության հրապարակ:
Ահա թե ինչու Փաշինյանը ճիշտ պահը որսաց՝ ևս մեկ քայլ մոտենալով իր նպատակին, քանի որ համաներում չհայտարարելը ոսկորի նման կանգնած էր շատերի կոկորդին: