Ադրինե Ղուկասյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Ադրինե ուկասյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 27-ի ԲԴԽ-40-Ո-107 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Ադրինե ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ նշանակել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,-ասված է նախագահ Սարգսյանի համապատասխան հրամանագրում: