Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը՝ հոկտեմբերի 6-ին, Հայաստանում սգո օր կհայտարարվի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը՝ հոկտեմբերի 6-ին, Հայաստանում սգո օր կհայտարարվի:
Այս մասին նա հայտարարել է իր ֆեյսբուքյան էջում:
«Այսօր որոշում եմ ստորագրել Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը՝ հոկտեմբերի 6-ին, Հայաստանում սգո օր հայտարարելու մասին»,- նշել է վարչապետ Փաշինյանը: