Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել ԱԳՆ խոսնակը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Գարեգին Մելքոնյանը հետ է կանչվել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Տիգրան Բալայանը:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Տիգրան Բալայանին նշանակել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հաագա)»,-ասված է նախագահի համապատասխան հրամաագրում:
Հիշեցնենք, որ մինչ այս Տիգրան Բալայանը զբաղեցնում էր ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնը: