Նոր զարգացումներ Սիրիայում․ Ռուսաստանը C-300 համակարգ է ուղարկել
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն զեկուցել է նախագահ Պուտինին, որ Սիրիա են ուղարկվել ռուսական C-300 զենիթահռթիռային համակարգեր: Այս մասին տեղեկանում ենք Lenta.ru կայքից։
Ընդհանուր հաշվով 49 անուն տեխնիկա է ուղարկվել Սիրիա: Շոյգուն հավելել է, որ մոտավորապես երեք ամիս կպահանջվի, որպեսզի սիրիացի զինվորականները սովորեն օգտագործել նշված համակարգերը:
Բացի այդ, Պաշտպանության նախարարն ասել է, որ Ռուսաստանն ուժեղացրել է Սիրիայում ռադիոէլեկտրոնային պայքարը: