Ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը. ՏԱՍՍ (տեսանյութ)
Ճշտված տեղեկություններով՝ Կոստրոմայի շրջանում վթարի ենթարկված AS-350-ի ուղղաթիռի սրահում եղել է 4 մարդ: Նրանք բոլորը մահացել են: Այդ մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են վթարի վայրում օպերչատիվ շտաբից:
«Ուղղաթիռի վթարի վայրում աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 4-րդ զոհի մարմնի հատվածները: Ուղղաթիռում եղել են օդաչուն և ևս երեք ուղևոր»,- ասել է օպերատիվ շտաբի ներկայացուցիչը:
Ինչպես հայտնել է ՌԴ գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Կուրեննոյը, նախնական տվյալներով, ուղղաթիռում է եղել նաև ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը: Ինչպես տեղեկացրել է ՏԱՍՍ-ի աղբյուրը, Կարապետյանը եղել է արձակուրդում:
Տեսանյութը հրապարակել է ՌԴ քննչական կոմիտեն