Փաշինյանի կառավարման ձևն ու մեթոդները չընդունող փոխմարզպետն ազատվեց աշխատանքից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վարդան Ալեքսանյանն ազատվել է Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Վարդան Ալեքսանյանին ազատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է վարչապետի համապատասխան որոշման մեջ:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Արարատի մարզպետ Հայրապետ Բաբայանը ևս ազատվել է աշխատանքից՝ կրկին սեփական դիմումի համաձայն: Դիմումում Հայրապետյանը նշել էր, որ Փաշինյանի կառավարման ձևն ու մեթոդներն անընդունելի իր կողմից անընդունելի են:
«Առաջարկում եմ ինձ ազատել զբաղեցրած պաշտոնից` հիմք ընդունելով իմ կողմից Ձեր կառավարման ձեւն ու մեթոդները անընդունելի համարելը»,- գրել էր նա: