Մշակույթի նախարարությունը Գուրգեն Մահարու կնոջ՝ Անտոնինա Մահարու մահվան մասին իմացել է ֆեյսբուքյան օգտատիրոջից
Երեկ մահացավ հայ անվանի արձակագիր Գուրգեն Մահարու կինը՝ Անտոնինա Մահարին։ 94-ամյա կինը վերջին տարիներին ապրում էր առանց ջրի, լույսի, գումարի ու ամենատարրական տնային պայմանների։ Նրան պահում էին հարևանները։
Կինը մահացել է երեկ կեսօրին։ Մինչ մահանալը, կինը մի քանի օր անգիտակից եղել է հիվանդանոցում։
Հատկանշական է, որ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը չգիտեր այս մասին։ Հակառակ դեպքում, եթե իմանար, ապա այցելած կլիներ ու լրատվական կայքերը կողողվեին այդ նյութով։
Ցավալի է, սակայն, որ այս մասին չգիտեին անգամ Մշակույթի նախարարությունում։ Այդ կառույցում ոչ ոք երեկ չիմացավ, որ մահացել է Մահարու կինը։
Եթե իմանային, ապա նախարարության կայքում կլիներ տեղեկություն այդ մասին։ Քանի որ կինը ժառանգներ չուներ ու Հայաստանում ոչ մի հարազատ չուներ, նրա հուղարկավորության հարցերով զբաղվում է «Գրողների միությունը»։ Կինը մահացավ երեկ և նրան հուղարկավորեցին այսօր։
Մշակույթի նախարարությունում կնոջ մահվան մասին լուրը իմացել են միայն այսօր, NEWSPRESS.am-ի տեղեկություններով, ֆեյսբուքյան օգտատիրոջից:
Տեղեկությունը կայքում հայտնվեց միայն կեսօրին, երբ տիկին Անտոնինային արդեն հուղարկավորել էին։