Ինչքան կարճ, այնքան լավ․ ՊԵԿ նախագահը՝ ԱԺ արտահերթ ընտրությունների մասին (տեսանյութ)
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն ի պաշտոնե քաղաքականությամբ չի զբաղվում, սակայն, որպես տնտեսագետ, վստահեցնում է՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները պետք է շուտ լինեն։ Այդ մասին նա այսօր ասաց կառավարության նիստից առաջ՝ լրագրողների հետ զրույցում։
«Ինչքան կարճ ժամանակում կազմակերպվեն ընտրությունները, այնքան ավելի լավ տնտեսության համար։ Քաղաքական առումով չգիտեմ՝ ինչ է հարկավոր արագ կազմակերպելու համար, բայց տնտեսական մասով՝ ինչքան կարճ, այնքան լավ»,- ասաց Դավիթ Անանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում