Միհրան Պողոսյանի և Ավշարի Արայիկի վարորդներն ու թիկնապահները բերման են ենթարկվել ոստիկանություն
Ոստիկանություն նյութեր են նախապատրաստվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք ՀՀ պատգամավորներ են և ունեն հատուկ կարգավիճակ, հետագա ընթացքը, նյութերը կփոխանցվեն և դրանց կտրվի իրավական գնահատական: Չի բացառվում՝ գործով զբաղվի Հատուկ քննչական ծառայությունը: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ ի պատասխան երեկ համացանցում տարածված տեսանյութի, որտեղ դերասան Արմեն Ավետյանը մեղադրում էր ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավորներ Միհրան Պողոսյանին, Արայիկ Գրիգորյանին և նրանց կողմնակիցներին՝ հանրահավաքի ժամանակ ժողովրդին հայհոյանքներ տալու մեջ:
Օսիպյանը տեղեկացրեց, որ միջադեպի առիթով 5 քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանություն, այդ թվում՝ նշված պատգամավորների վարորդները և թիկնապահները: