Կառավարությունն աշխատանքից ազատեց 5 մարզպետի. ովքե՞ր են նրանք
Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօրվա նիստում որոշումներ կայացրեց Աշոտ Սիմոնյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի պաշտոնից, Հրանտ Մարգարյանին՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի պաշտոնից, Արագած Սաղաթելյանին՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի պաշտոնից, Գագիկ Միրիջանյանին՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի պաշտոնից, Իշխան Սաղաթելյանին՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից:
Որոշումներն ընդունվեցին՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով:
Որոշումների նախագծերը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: