Դա բացարձակ ապատեղեկատվություն է. Իվետա Տոնոյանի պարզաբանումը
Գագիկ Ծառույանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարություն է տարածել ու պարզաբանել մամուլում տարածված այն տեղեկությունները, ըստ որոնց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում է և քաղաքական վերջին իրադարձություններին չի արձագանքում.
«Ի պատասխան մամուլում տեղ գտած այն տեղեկության, թե իբր Գագիկ Ծառուկյանը Հայաստանում է գտնվում, սակայն դիրքորոշում չի հայտնել տեղի ունեցող վերջին քաղաքական իրադարձությունների վերաբերյալ, պաշտոնապես ևս մեկ անգամ նշում եմ, որ դա բացարձակ ապատեղեկատվություն է:
Գագիկ Ծառուկյանն արդեն մեկ շաբաթ է մասնավոր այցով գտնվում է արտերկրում և վերադառնում է միայն այսօր: Գագիկ Ծառուկյանն արդեն իսկ այսօր երեկոյան հանդիպում է նշանակել ԲՀԿ քաղաքական թիմի անդամների հետ՝ տեղեկանալու վերջին քվեարկության և դրան հաջորդած իրադարձությունների մասին»,- ասված է Տոնոյանի հայտարարության մեջ: